Լեռնային Ղարաբաղի տարածքում դեռևս հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի քանակը ցույց է տալիս, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենառազմականացված գոտիներից մեկը։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմը ԼՂ է տեղափոխել 2020 թվականից հետո արտադրված զենք ու զինամթերք։
Վերոնշյալ հայտարարությամբ ադրբեջանական կողմը կրկին առաջ է տանում իր կեղծ թեզն առ այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայկական կողմը շարունակել է ՀՀ-ից Արցախ զորակոչել զինվորականների՝ այդ կերպ, ինչպես Բաքուն է նշում, խախտելով հայտարարության պայմանը։ Այդ կեղծ թեզն էլ, այսպես ասած, «դրոշակ դարձրած» Ադրբեջանը իրականացրեց Արցախի բռնի հայաթափումն ու բռնակցումը։