Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ ադրբեջանցու՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։ ՊՆ-ն որոնողական աշխատանքներ է տանում նրան գտնելու ուղղությամբ։
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Hayastan.news-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը ժամկետային զինծառայող է։