Հետևեք մեզ։

Պետք է շարունակենք կռվել, Սինվարին բերենք մեռած կամ ողջ, որպեսզի պատանդներին տուն վերադարձնենք. Իսրայելի նախագահ

16:46, 26 մարտ 2024
Պետք է շարունակենք կռվել, Սինվարին բերենք մեռած կամ ողջ, որպեսզի պատանդներին տուն վերադարձնենք. Իսրայելի նախագահ

Պատանդներին տուն վերադարձնելու միակ միջոցը Յահյա Սինվարից ազատվելն է։ «Times of Israel»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։

 

Նրա խոսքով՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի գերեվարումը կամ սպանությունը որոշիչ գործոն է Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում։

 

«Ի վերջո, այլ ելք չկա, մենք պետք է շարունակենք կռվել, Սինվարին բերենք մեռած կամ ողջ, որպեսզի պատանդներին տուն վերադարձնենք: Սա է իրականությունը, և աշխարհը պետք է ուշադրություն դարձնի. ամեն ինչ սկսվում և ավարտվում է Սինվարով: Նա է, ով որոշեց հոկտեմբերի 7-ի անմեղ մարդկանց կոտորածը, նա է, ով փորձում է թափել արյունը, ով փորձում է բորբոքել ողջ տարածաշրջանը, ով փորձում է ոչնչացնել Ռամադան ամիսը, ով ամեն ինչ անում է, որպեսզի. ոչնչացնի համակեցությունը այստեղ և տարածաշրջանում, ողջ աշխարհը և ողջ տարածաշրջանը պետք է իմանան, որ պատասխանատվությունը միայն նրա վրա է, և նա չի փախչի դրանից։ Թույլ մի տվեք նրան»,- ասել է Իսրայելի ղեկավարը։