Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու բողոք-պահանջը, և նա կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտնում է, որ Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։
Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։