Հետևեք մեզ։

Վաղվանից Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքները

19:23, 26 մարտ 2024
Վաղվանից Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքները

27.03.2024թ-ից մեկնարկում է Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնուշ է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

 

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:


 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը».-ասված է հայտարարության մեջ։