Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները մտել են Սիսիանի բնակչի տուն. Sputnik Արմենիա

13:09, 10 ապրիլ 2023
Ադրբեջանցիները մտել են Սիսիանի բնակչի տուն. Sputnik Արմենիա

Ադրբեջանցիները մտել են Սիսիանի բնակչի տուն: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Բնունիս բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։

 

Սիսիանի Բնունիս համայնքում նրանք փորձել են մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Բնակիչը կասկածել է և ահազանգել ոստիկանություն։ 

 

Նշենք, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել. ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: