Ուկրաինայում Ferrari, Lamborghini և Rolls-Royce մեքենաների սեփականատերերն ազատվել են շքեղության հարկից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Որոշ շքեղ մեքենաների սեփականատերեր Ուկրաինայում պաշտոնապես ազատվում են շքեղության հարկից, որը կազմում է 25 հազար գրիվնա։
Նշվում է, որ ցուցակում ներառված չեն նաև McLaren-ը, Alpina-ն, Mercedes-Benz-ի մի շարք մոդելներ և այլն, որոնք, ըստ գնային չափանիշների, պետք է ենթարկվեն շքեղության հարկի։