Հետևեք մեզ։

Սևան քաղաքում «Toyota» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

21:22, 26 մարտ 2024
Սևան քաղաքում «Toyota» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Մարտի 26-ին, ժամը 18։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ֆրանսիական փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել արգելափակումից։