Խոր վշտով հայտնում ենք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը: Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
«Երևանում կայանալիք հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,-հայտնում է նա: