Հետևեք մեզ։

«Հայաստանի ռազմականացման արշավը անհանգստության և մտահոգությունների տեղիք է տալիս»․ Ադրբեջանի ԱԳՆ

10:11, 27 մարտ 2024
«Հայաստանի ռազմականացման արշավը անհանգստության և մտահոգությունների տեղիք է տալիս»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ֆրանսիայի՝ Հայաստանի ռազմականացման արշավը, որը ներառում է ավելի մեծ ռազմական մատակարարումների նոր խոստումներ, անհանգստության տեղիք է տալիս:

 

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։

 

«Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերը և այն տեղեկությունը, որ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը նախատեսում է ռազմական բաղադրիչներ, լրացուցիչ մտահոգությունների տեղիք են տալիս և խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը»,- նշել է Հաջիզադեն։