Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայից կրած պարտությունը կապում է իր թերի աշխատանքի հետ:
«Խաղացին ու պարտվեցինք: Միակ դրականն այն է, որ տղաները ջանք չեն խնայում: Ուշադիր լսում են մարզումների ընթացքում և անում՝ ինչ պահանջվում է: Ֆուտբոլում, սակայն, կարևորն արդյունքն է: Բայց արդյունք չկա: Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել»,-հետխաղային ասուլիսում ասել է Պետրակովը:
«Գոհ եմ Դավիդյանի և Սևիկյանի խաղից։ Ես այնպիսի մարզիչ եմ, որն արդարացումներ չի փնտրում և պատասխանատվությունը միշտ իր վրա է վերցնում։ Կարող եմ ասել, որ ֆուտբոլիստների խաղից գոհ եմ»,- ասաց Պետրակովը։