Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

13:57, 10 ապրիլ 2023
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
 
Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ։

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ը հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, ապրիլի 13-ին, 14-ին աստիճանաբար նույնքանով կնվազի։

 Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։