Հետևեք մեզ։

«Վաշինգտոնի և Բրյուսելի հայանպաստ հրապարակային դրսևորումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում»․ Ադրբեջանի ԱԳՆ

10:18, 27 մարտ 2024
«Վաշինգտոնի և Բրյուսելի հայանպաստ հրապարակային դրսևորումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայանպաստ հրապարակային դրսևորումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին, այս դեպքում նրանք կկիսեն պատասխանատվությունը ցանկացած ապակայունացնող գործողության համար»։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։

«Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու բացառիկ հնարավորություն կա, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել խաղաղության և ջանքերի վրա ու հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքների»,- նշել է նա։