Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն կարծում է, որ Մոսկվայի շրջանում և Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները նման են։ Դիվանագետը զարմացել է, թե ինչպես են ԱՄՆ-ը նախապես իմացել դրանց մասին, նշել է՝ «գաղտնիքը պետք է բացահայտվի»։
Նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։
«Մի քանի ամիս առաջ Քերմանում սպանվեց 89 մարդ, հիմա նույն գործողությունը կրկնվել է Ռուսաստանում... Ահաբեկչությունները Ռուսաստանում և Իրանում շատ նման են։ Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ-ն ասաց. «Մենք գիտեինք այդ մասին և մեզ ծանուցել են»: Հիմա նույնն ասում են Ռուսաստանի մասին: Մեզ համար հարց է. ԱՄՆ-ն որտեղի՞ց է նախօրոք տեղյակ ահաբեկչությունների մասին, և ինչու են այդ հարձակումները միշտ տեղի ունենում մեր տարածաշրջանում», - ասել է դիվանագետը։