Այսօր ամենաերջանիկ օրն է, և սա այն երջանկությունն է, որը միավորում է մեզ։ Անձամբ ես՝ որպես երկրպագու, այս օրվան սպասել եմ 30 տարի՝ սկսած 1994 թվականից, տղաները մեզ մեծ երջանկություն են պարգեւել։ Այս տղաները հերոսներ են, և հերոսներին պետք է գնահատել:
Այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով Վրաստանի հավաքականի հաղթանակին, որին թիմին առաջին անգամ հնարավորություն է տվել խաղալ ԵՎՐՈ-ում։
«Նրանք ամենապատվավոր մարդիկ են, և այդ պատճառով Շալվա Պապուաշվիլիի հետ մենք մի որոշում կայացրինք՝ մեր տղաները կարժանանան Պատվո շքանշանի, նրանցից յուրաքանչյուրը կարժանանա դրան»,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրացիների պատմական հաղթանակը․ Վրաստանի հավաքականը հաղթեց հույներին ու հանդես կգա ԵՎՐՈ-2024-ում