Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք (լուսանկար)

11:23, 27 մարտ 2024
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք (լուսանկար)

Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք։

«Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին։ Ներկայացրինք մեր գործունեությունն ու Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգության հետ կապված զարգացումները»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի էջում։