Հայ-վրացական սահման տանող միջպետական նշանակության Գյումրի- Բավրա մայրուղին անմխիթար վիճակում է։ Մասնակի առկա են ճանապարհային նշաններ, սակայն հաճախ հանդիպում է, որ գիշերը անգամ գյուղերի ճանապարհներին լուսավորություն չկա, խորն ու մեքենաների համար երբեմն անհաղթահարեlի փոսեր են, որոնք վարորդներին հաճախ նյութական վնասներ են պատճառում։ Անվտանգության նորմերը ճանապարհին նվազագույն չափով անգամ պահպանված չեն, ոլորաններով ճանապարհները կահավորված չեն ճանապարհային նշաններով, իսկ հսկայական փոսերը վթարների ու մեքենանների անսարքության պատճառ են դառնում։
Թե ինչ պատկեր է ճանապարհին՝ տեսանյութում․