Ինտերպոլը հրաժարվել է RIA Novosti-ին մեկնաբանել, թե ինչու է կազմակերպությունը որոշել Ռուսաստանին աջակցություն առաջարկել Մերձմոսկովյան «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հարցում, սակայն նման առաջարկ չի արել «Հյուսիսային հոսքի» պայթյունից հետո։ Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Ստոկը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացվող հետաքննությանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը «կհոգա իր մասին»։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ կազմակերպությունը չի մեկնաբանում կոնկրետ դեպքեր կամ անհատներ», - RIA Novosti-ին հայտնել են Ինտերպոլի մամուլի ծառայությունից: