Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցելու Երևանում անցկացվելիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ երկրներից մասնակցության հայտեր չենք ստացել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի կունենա ապրիլի 4-5-ը Երևանում (Հայաստան): Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել թիմեր Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուզբեկստանից, Ուկրաինայից։ Բելառուսի, Ռուսաստանի և Ֆրանսիայի սամբիստները, ՖԻԱՍ-ի գործկոմի որոշման համաձայն, հանդես կգան չեզոք կարգավիճակով։