ՆԱՏՕ-ում Շվեդիայի դեսպան Ակսել Վերնհոֆը Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպան ստիպված կլինի տասնամյակներ շարունակ ապրել ենթադրյալ «Ռուսաստանի սպառնալիքի հետ», գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Վերնհոֆը հիշեցրել է, որ դաշինքի ռազմավարական հայեցակարգը Ռուսաստանի Դաշնությունը բնութագրում է որպես «ակնհայտ ռազմական սպառնալիք»։
«Կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք դրանով ապրել տասնամյակներ շարունակ»,- հավելել է դեսպանը: