Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

14:56, 27 մարտ 2024
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։


Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վ, մարտի 27-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։