ԵՄ-ի անդամակցության մասին այս փուլում քննարկում չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քննարկում ենք, շատ անելիք ունենք ՀՀ-ում, որ չգնանք տարիներով սպասենք ինչպես Թուրքիան և Վրաստանը։
Մեր մոտ մարդիկ դեղերի հետ կապված վրդովմունք ունեն, հասկանալի, ով պատահի անտիբիոտինը գցում բերանը, խմում էին, որևէ երկրում նման բան գոյություն չունի։ Էնքան պրոբլեմներ կան, մեր ապրանքների որակը պետք է բարձրացնենք, ԵՄ անդամ դառնալը հո չի նշանակում, որ այդ կապույտ դրոշն է աստղերով հայտնվում քո կյանքում։ Հլը հարց է՝ ԵՄ-ն, ենթադրենք դիմեցինք, քանի՞ տարի կտևի»,- ասել է Սիմոնյանը։