Մարտի 27-ին, ժամը 10:08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 6 մ) և արգելափակվել է ձյան շերտում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 1986 թ.) և Ա. Ն.-ն (ծնված 1997 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։