Հետևեք մեզ։

Մոլորակի վրա միայն մեկ երկիր՝ Ուկրաինան չդատապարտեց Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը. Զախարովա

18:09, 27 մարտ 2024
Մոլորակի վրա միայն մեկ երկիր՝ Ուկրաինան չդատապարտեց Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը. Զախարովա

 

Միայն Ուկրաինան չդատապարտեց Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը, թեև ամբողջ աշխարհը, այդ թվում նույնիսկ արևմտյան երկրները, խստորեն դատապարտեցին այն, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Գրեթե ամբողջ աշխարհը խստորեն դատապարտեց ահաբեկչությունը: Այնուհետև արևմուտքցիները ներգրավվեցին համաշխարհային «երգչախմբի» մեջ: Բացառությամբ մեկ երկրի: Մեր մոլորակի միայն մեկ երկիր գնաց հակառակ ուղղությամբ», - չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն։


Նա հավելել է, որ սոցիալական ցանցերի ուկրաինական հատվածում հայտնվել են «ցինիկ և չարամիտ» մեկնաբանություններ, որոնք ամերիկյան հարթակներում նույնիսկ չեն էլ մտածել ջնջելու մասին։

«Անմեղ մարդկանց մահը, ցավն ու տառապանքը, ըստ երևույթին, ինչ-որ մեկին ինչ-որ ուղղակի մարդակերական բավականություն է պատճառում, դա վերաբերում է ոչ միայն Կիևի ռեժիմին, այլև բոլոր նրանց, ովքեր հնարավոր են համարում արդարացնել ՌԴ քաղաքացիների, ռուսների սպանությունը»,- ընդգծել է նա: