Հետևեք մեզ։

Ֆեյսբուքում կեղծ տեղեկություն է տարածվում գումար տրամադրելու մասին․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

19:50, 27 մարտ 2024
Ֆեյսբուքում կեղծ տեղեկություն է տարածվում գումար տրամադրելու մասին․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։

ՆԳՆ-ից զգուշացնում են, որ դա ապատեղեկատվություն է:

«Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասված է հաղորդագրության մեջ: