Հետևեք մեզ։

Բաքվից Կիևին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա

21:03, 27 մարտ 2024
Բաքվից Կիևին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա

Կիեւին զենք մատակարարելու մասին բոլոր տվյալները մանրակրկիտ ստուգվում են ռուսական գերատեսչությունների կողմից։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 27-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Թուրքիայի միջոցով հացահատիկի համար բացված միջանցքով Ուկրաինային զենիթահրթիռային կայաններ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվության ճշտման մասին հարցին։

 

«Մեզ համար դա սկզբունքային հաից է, եւ այս դեպքում չենք պատրաստվում պետությունները դասակարգել այլ սկզբունքով, բացի մեկից՝ նրանց գործողություններից աճու՞մ է Ռուսաստանի քաղաքացիների վտանգվածությունը։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է այդ ինֆորմացիան։ Նորից շեշտեմ, որ մենք երկկողմ շփման մեջ ենք ինչպես այլ երկրների, այնպես էլ Ադրբեջանի հետ, բացի արեւմտյան երկրներից։ Ու եթե տվյալ երկիրը հետաքրքրված չէ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու հարցով, բայց զենք է մատակարարում, մենք դիտարկում ու ստուգում ենք բոլոր տվյալները»,- ասել է Զախարովան։