Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող "Щука" առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
"Щука" առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով: Տեղում աշխատում են ոստիկանները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ստուգվում է նաև հարակից տարածքը, պարզվում է սպառնալիքի մասին հայտնած անձի ինքնությունը։