Հետևեք մեզ։

«Դոմոդեդովոյում» ինքնաթիռը բախվել է սպասարկման մեքենային

22:03, 27 մարտ 2024
«Դոմոդեդովոյում» ինքնաթիռը բախվել է սպասարկման մեքենային

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Emirates Airbus A380-800 ինքնաթիռը բախվել է սպասարկման մեքենային, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Մոսկվա-Դուբայ EK-134 չվերթի A380-800 ինքնաթիռի սպասարկման ժամանակ ինքնաթիռը տուժել է տեխնիկական սպասարկման մեքենայի հետ բախման հետևանքով»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա հավելել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։