Հետևեք մեզ։

Փարիզ, Բեռլին, Սկոպյե․ պատգամավորները մեկնում են գործուղումների

00:00, 28 մարտ 2024
Փարիզ, Բեռլին, Սկոպյե․ պատգամավորները մեկնում են գործուղումների

Ալեն  Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել ԱԺ պատգամավորների գործուղումների մեկնելու մասին․

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 21-26-ը Սկոպյե կմեկնի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը։

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի մայիսի 5-10-ը ևս Արմեն Գևորգյանը կմեկնի Սկոպյե։

 

 Աշխատանքային այցով 2024 թվականի ապրիլի 18-21-ը Բեռլին կմեկնի ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը;

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 3-7-ը Փարիզ կմեկնի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։