Հետևեք մեզ։

«Ֆրանսիան Հայաստանին մղում է նոր պատերազմի, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». Ադրբեջանի ՊԱԾ ղեկավար

10:08, 28 մարտ 2024
«Ֆրանսիան Հայաստանին մղում է նոր պատերազմի, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». Ադրբեջանի ՊԱԾ ղեկավար

Ֆրանսիան Հայաստանին զենք ու զինամթերք է տրամադրելով, Հայաստանում ստեղծելով իր ռազմական առաքելությունը՝ Հայաստանին մղում է նոր պատերազմի, փորձում է իրագործել Հարավային Կովկասը կրկին մարտադաշտի վերածելու իր ծրագիրը։

 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։

 

Նա ասել է, որ «Ֆրանսիան հատուկ ծառայությունների գործակալության ներկայացուցիչների միջոցով գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության՝ տարատեսակ մարդկանց ներգրավելով գաղտնի համագործակցության և ստեղծելով լրտեսական ցանց»։

 

«Պետական ​​անվտանգության ծառայության կողմից այս գործունեությունը բացահայտվել և չեզոքացվել է անմիջապես։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին և մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների ցանկացած սցենարի»,-ասել է նա։