Հետևեք մեզ։

Արցախում մնացել է 10-11 մարդ․ Շահրամանյանը հայտնել է՝ Արցախում մնալ ցանկացողների մի մասը ավելի ուշ եկել է ՀՀ

11:03, 28 մարտ 2024
Արցախում մնացել է 10-11 մարդ․ Շահրամանյանը հայտնել է՝ Արցախում մնալ ցանկացողների մի մասը ավելի ուշ եկել է ՀՀ

Արցախում մնացել է 10-11 մարդ։ Այս մասին «Le Figaro»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ խոսելով Արցախի բռնի հայաթափումից հետո այնտեղ մնացած արցախցիների մասին։

«Հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ»,- ասել է Շահրամանյանը և ընդգծել, որ սեպտեմբերյան իրադարձություններից և բռնի տեղահանումից հետո այնտեղ մնացածների մի մասը նախընտրել է «Կարմիր Խաչ»-ի միջոցով գալ Հայաստան։