Հետևեք մեզ։

ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում, եթե որևէ մեկը իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարության մասին

11:33, 28 մարտ 2024
ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում, եթե որևէ մեկը իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարության մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, hայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։  Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձձը հստակ արձանագրենք և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, ձեռնարկվեն միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Ուզում եմ հստակ հայտարարել՝ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները թերացել են իրենց աշխատանքներում։ Այս ուղերձը ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասաց Փաշինյանը։

 

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը իր հարցազրույցում հարցին՝ թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․

 

«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։