Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Ա. Վ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կինը:
Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ:
Կալանավորված անձին երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից հայտնաբերվել են տարբեր 19 հեռախոս, 13 թզբեհ և այլ իրեր
15:56, 10 ապրիլ 2023