Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 1-ին Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
13:34, 28 մարտ 2024