Հետևեք մեզ։

Պուտինը չի այցելել Կրոկուս՝ ողբերգության վայր, որպեսզի չխանգարի աշխատանքներին․ Պեսկով

13:57, 28 մարտ 2024
Պուտինը չի այցելել Կրոկուս՝ ողբերգության վայր, որպեսզի չխանգարի աշխատանքներին․ Պեսկով

Մարդկանց փրկելու և օգնություն ցուցաբերելու բոլոր միջոցները ձեռնարկվել են Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո առաջին իսկ րոպեներից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի այցելել ողբերգության վայր, որպեսզի չխանգարի շտաբի աշխատանքներին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այս սարսափելի ահաբեկչության առաջին իսկ րոպեներից բոլոր համապատասխան ծառայությունները և Մոսկվայի մարզի ղեկավարությունը՝ Վորոբյովի գլխավորությամբ, ձեռնարկեցին բոլոր միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն նման իրավիճակներում մարդկանց փրկությունն ապահովելու համար։ Այս օրերին ինչ-որ ճանաչողական էքսկուրսիաներ կատարելը լիովին անիրագործելի է, քանի որ դա ուղղակի կխանգարի շտաբի աշխատանքին, որը կազմակերպվել էր տեղում»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի այցելել ահաբեկչության վայր։