Հետևեք մեզ։

«Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Ինստագրամում»․ Պուգաչովա

14:53, 28 մարտ 2024
«Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Ինստագրամում»․ Պուգաչովա

Երգչուհի Ալլա Պուգաչովան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ասել է, որ վիշտը պետք է լինի հոգում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում, գրում է Риа Новости-ն։

Նախկինում Պուգաչովան ներողություն էր խնդրել տաջիկ կատարող Մանիժայից այն «հետևանքների» մասին հրապարակումից հետո, որոնք, նրա ենթադրությամբ, «կհասնեն տաջիկների վրա»՝ կապված Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետ։


Հինգշաբթի օրը Պուգաչովան Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը և այն մակագրել հետևյալ խոսքերով. «Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Ինստագրամում»։