Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում նոր կուսակցություն կհիմնի։ Այն կոչվելու է «Նոր ուժ»։
«Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Մարությանի թիմից։
Նոր ստեղծվող կուսակցության համագումարը լինելու է մայիսի 1-ին։
Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ նոր կուսակցություն է հիմնադրելու ու մասնակցելու է հերթական խորհրդարանական ընտրություններին։