Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինսը հրաժարական է տվել երկրի վարչապետ եղած ժամանակ հատուկ չվերթերից օգտվելու պատճառով, նա կլքի պաշտոնը ապրիլի 10-ին։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է LSM պորտալը։
«Վարչապետի պաշտոնում հատուկ չվերթերի կիրառման պատճառով Կրիշյանիս Կարինսը կհրաժարվի արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ մարտի 28-ին, վարչապետ Էվիկա Սիլինայի հետ զրույցից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կարինսն իր պաշտոնը կլքի ապրիլի 10-ին, իսկ 11-ին խորհրդարանը կքննարկի նոր նախարարի թեկնածությունը։ Ինքը՝ Կարինսը, լրագրողներին չի մեկնաբանել այս որոշումը։