Հետևեք մեզ։

ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արմեն Աշոտյանի և Արթուր Դանիելյանի գործերով ներկայացված գանգատները․ փաստաբանը նշել է՝ ինչ է դա իրենից ներկայացնում

16:49, 28 մարտ 2024
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արմեն Աշոտյանի և Արթուր Դանիելյանի գործերով ներկայացված գանգատները․ փաստաբանը նշել է՝ ինչ է դա իրենից ներկայացնում

 

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին (դա գործնականում նշանակում է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանքի, վարույթները): Հուսամ մի օր արդարադատությունը կվերականգնվի և Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս.Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները և այդ ամենին կնիք դրած դատավորները, հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս.Դադոյանը, Գ.Հովհաննիսյանը և Ա.Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- գրել է Աթանեսյանը: