Հետևեք մեզ։

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը և հուղարկավորությունը

17:50, 28 մարտ 2024
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը և հուղարկավորությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը: 

Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանը։


Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը: