Հետևեք մեզ։

Աննախադեպ բան տեղի ունեցավ. Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ի՞նչ են խոսել ինքն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը

23:34, 28 մարտ 2024
Աննախադեպ բան տեղի ունեցավ. Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ի՞նչ են խոսել ինքն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը

Աննախադեպ բան տեղի ունեցավ, առաջին անգամն էր, որ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանի նախագահները։

Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

 

«Հանդիպման սկզբից իմ գործընկերն ասաց, որ չի կարող քննարկել հարցեր, որոնք խորհրդարանական դիվանագիտությունից դուրս են։ Դա ինձ համար ընդունելի տարբերակ էր, չնայած նրան, որ ես հանդիսանում եմ իշխող կուսակցության վարչության անդամ»,-ներկայացրեց իրեն Սիմոնյանը, հավելելով, որ ինքը կարող էր այլ հարցեր ևս քննարկել և իր նորաթուխ գործընկերոջը փորձել է ներքաշել այլ հարցերի մեջ, ինչ-որ բաներ հասկանալ, մեսիջներ փոխանցել։

 

Ալեն Սիմոնյանն ասաց, որ կողմերը հսմաձայնել են, որ անվստահության մթնոլորտ կա. «Ասում են, որ մենք հարձակվելու ենք։ Ինքն էլ ինձ վստահեցրեց, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախատեսվում, ես հակադարձեցի»։

 

Ալեն Սիմոնյանն ասաց, որ որոշում է կայացվել շփումներ սկսել և ինքն ասել է, որ իր խմբակցության և թիմի հետ պետք է քննարկի այս հարցը, ադրբեջանցին ևս ասել է, որ ինքը ևս պատրաաստակամ է թիմի  ներսում քննարկել։