ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակն է,- Հանրայինի եթերում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանը եվրոպական ժողովրդավարական համակարգի կրողն է։ Մեզ համար ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը ամենաճիշտ և ցանկալի տարբերակն է, որին պետք է հետևենք։ Եվ այստեղ կարևոր է այն գործընթացը, որով դա պետք է արվի։ Շատ բան պետք է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- ասել է նա:
Նրա խոսքով, «իրականում Հայաստանը միշտ գնացել է այս ճանապարհով, քանի դեռ նրան չեն ներքաշել այլ համակարգ»: