Վրաստանում չեն կարողանում հաշվել շնագայլերին ու գայլերին։ Վայրի բնության գործակալության հայտարարած մրցույթը տապալվել է թեկնածուների բացակայության պատճառով, հայտնում են լրատվամիջոցները։
Մրցույթի հիմնական պայմանը կենդանիների ընտանիքի ներկայացուցիչների մոնիտորինգի ոլորտում հինգ տարվա փորձն էր։ Դրամաշնորհի արժեքը կազմել է 355 հազար լարի։
Հաղթող ընկերությունը պետք է գնահատեր գիշատիչների պոպուլյացիայի չափը, ազդեցությունը այլ տեսակների վրա, պարզաբաներ նրանց ապրելավայրը և մշակեր կառավարման պլան կլիմայի փոփոխության ֆոնին։
Հետազոտությունը պլանավորվել է այն բնակավայրերում, որտեղ գրանցվել են գայլերի և շնագայլերի հարձակումների կամ նրանց թվաքանակի աճ։