Հետևեք մեզ։

Երևանը գիտի, որ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում այս գործընթացը բարդացնելու համար․ Լավրով

12:53, 29 մարտ 2024
Երևանը գիտի, որ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում այս գործընթացը բարդացնելու համար․ Լավրով

Հայաստանի ղեկավարությունը ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտակցում է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տեղյակ է Արևմուտքի քայլերին, որոնք բարդացնում են այդ կարգավորումը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնել: Նրանք գիտեն. որ իրավիճակի կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում այս գործընթացը բարդացնելու համար»,- ասել է ռուս նախարարը «Известия»-ին տված հարցազրույցում։

Lավրովը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, իսկ ինքը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։

«Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը բողոքեց որոշ գործողությունների և հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործառույթների և կազմի ընդլայնման հետ: Դա իրենց որոշելիքն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։