Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանությունը և Հայկ Պետրոսյանը Նոյեմբերյանի Բաղանիս համայնքում Սուրբ Հարության տոնին ընդառաջ կազմակերպում են Կոմիտասի երգերի համերգ «Վա՜յ, լե’, լե’» խորագրով։ Այս մասին տեղեկանում ենք միաբանության ֆեյսբուքյան էջից։
««Վա՜յ, լե’, լե’» համերգների շարքն իր բնույթով աննախադեպ է։ Պատահական չէ նաև Բաղանիսից տրվող մեկնարկը։ Հայկական շունչը և հայկական մշակույթը սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից»,- ասված է հայտարարության մեջ։