Հետևեք մեզ։

Փաշինյանը, նրա աշխատակիցները խեղաթյուրում են վերջին 3 տարիների պատմությունը և միտումնավոր տանում ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզման․ Լավրով

14:05, 29 մարտ 2024
Փաշինյանը, նրա աշխատակիցները խեղաթյուրում են վերջին 3 տարիների պատմությունը և միտումնավոր տանում ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզման․ Լավրով

Հայաստանում ստեղծված իրավիճակը, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, հեռու պատրվակներով խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման։ Այս մասին iz.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ոչինչ չի նշվում այն մասին, որ ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ պատրաստ էր 2021 թվականին իր խաղաղապահ առաքելությունը ուղարկել հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար, և առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպմանը. մենք նստել ենք մինչև գիշեր, հավանություն ենք տվել ամեն ինչին, առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետները արդեն հանդիպել են, պարոն Փաշինյանն ասաց, որ այնտեղ կոնսենսուս չկար։ Եվ մի քանի օր անց նա կանչեց Եվրամիության նույն խաղաղապահ առաքելությունը Հայաստան՝ խոստանալով Ադրբեջանին, որ դա կլինի ընդամենը երկու ամսով, իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքվին, Եվրամիությունը կրկնապատկեց այդ առաքելությունը։ Իսկ այժմ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից դեռևս զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Եվ վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրում են պարոն Փաշինյանը, նրա աշխատակիցները, Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը։