Հետևեք մեզ։

Ներեցեք, ի սեր Աստծո, դուք էիք որոշել, որ ղարաբաղցիները հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության․ Լավրովը՝ Փաշինյանին

14:16, 29 մարտ 2024
Ներեցեք, ի սեր Աստծո, դուք էիք որոշել, որ ղարաբաղցիները հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության․ Լավրովը՝ Փաշինյանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը iz.ru- ի հետ զրույցում նշել է, որ իրենց չէին տեղեկացրել, որ 2022-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում նրանք փաստաթուղթ էին ստորագրելու ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։

«Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասաց. «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»։ Բացատրություններ չեղան, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք դա անում էինք։ Բայց երբ ինքը ստորագրեց, որ այս տարածքը Ադրբեջանի կազմում է, կարգավիճակի հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիր բախտի քմահաճույքին»։ Ներեցեք, ի սեր Աստծո, դուք էիք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»,- ասել է Լավրովը։