Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Այս մասին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։
Ավելի ուշ հայտնել են, որ խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Արա Պապյանի բնակարաններում։
«Խուզարկությունները կրում են համատարած բնույթ: Մարզերում ևս խուզարկում են Բևեռի աջակիցների տները և Բևեռի գրասենյակները»,-հայտնում են մամուլի ծառայությունից