Հետևեք մեզ։

Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր «Ելք» շարժումը․ Լավրով

14:23, 29 մարտ 2024
Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր «Ելք» շարժումը․ Լավրով

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսն էր՝ «Ելք»՝ ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը։ Այս մասին iz.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս կարգախոսով նա ամբոխներ բարձրացրեց փողոցներում, պահանջեց վարչապետի ընտրություն, ընտրություններ խորհրդարանում, միաժամանակ հայտարարեց, որ եթե այս ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ինքը ոտքի կհանի ժողովրդին։ 

Նրա վարչապետ դառնալուց հետո, լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք չենք առաջնորդվելու ինչ-որ նախկին փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Եվրասիական տնտեսական միությունը հիմնարար կառույցներ են Հայաստանի համար, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը կանխելու համար։ Եվ այս ուղղությամբ էր, որ հարաբերությունները զարգանում էին բոլոր տարիներին՝ մինչև 2020 թվականը, երբ բորբոքվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Իսկ հետո Փաշինյանը դիմեց Պուտինին՝ և՛ որպես Ռուսաստանի դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ, և գիտեք, թե ինչպես է մեր նախագահը բառացիորեն գիշերը, անխոնջ բանակցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ այն ժամանակ, երբ գալիս էր Հայաստան տարբեր հանդիպումների, զրույցել է Փաշինյանի հետ և իրեն թվացել է, որ «նա դեռ հասկանում է Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից»:

 «Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ խորհրդարանում ուղղակիորեն ասում են, որ պետք է ավելի շատ հույս դնել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ-ն, իբր, չի կատարում հանրապետության առջեւ ստանձնած պարտավորությունները։ Այսինքն, ըստ էության, շրջանակը փակվում է, և Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի մտքեր, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը։

 Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի և մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսակետից»,- ասել է նա։