Պաղեստինի Ինքնավարությունը հայտարարել է նոր կաբինետի ձևավորման մասին։ Նախագահ Մահմուդ Աբբասը, ով ղեկավարել է ԽՎ-ն մոտ երկու տասնամյակ, հինգշաբթի օրը նախագահական հրամանագրով հայտարարել է նոր կառավարության կազմը:
Wafa պաղեստինյան լրատվամիջոցը նշում է, որ ի թիվս այլ գործիչների, կաբինետում ներկայացված է նաև հայ նախարար․ Պաղեստինի նոր կառավարության անդամներից մեկը Վարսեն Աղաբեկյանն է, նա նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և օտարերկրացիների հարցերով պետնախարար։
Հաղորդվել է, որ Աղաբեկյանը ծնվել է Հորդանանում 1958թ․։ Նա Պաղեստինում եկեղեցական գործերի վերահսկողության նախագահի բարձրագույն կոմիտեի անդամ է։ 1983 թվականին նա ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ինդիանա նահանգի Փերդյու համալսարանում, իսկ Պիտսբուրգի համալսարանում՝ քաղաքական հարցերով դոկտորի կոչում։ 1988-2008 թվականներին աշխատել է Երուսաղեմի համալսարանում որպես դոցենտ, ապա՝ դեկան։